Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Գիտաժողով՝ «Էրեբունի» ԲԿ-ում. erebunimed.com

Գիտաժողով՝ «Էրեբունի» ԲԿ-ում. erebunimed.com

Առողջապահության նախարարությունը Ավդալբեկյանի  անվան առողջապահության ազգային ինստիտուտի,  «Էրեբունի» ԲԿ-ի  և «Սոմնուս» նյարդաբանական կլինիկայի  հետ  կազմակերպել է  երկրօրյա  գիտաժողով, որին ներկա է եղել նաև աշխարահռչակ կանադահայ նյարդաբան  Միքայել  Սկոն Մուրատոգլուն (Մուրադյան):  ԱԻԻ նյարդաբանության և նյարդավիրաբուժության ամբիոնի մասնագետներն իրենց գործընկերներին են ներկայացրել  գլխացավի առաջնային և երկրորդային տեսակների բուժման  վերջին ուղեցույցները: ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտը Ալբերթայի համալսարանի նյարդաբանության ամբիոնի պրոֆեսոր Միքայել Սկոնին շնորհել է նյարդաբանության և նյարդավիրաբուժության ամբիոնի այցելու-պրոֆեսորի կոչում:

Պրոֆեսորն էլ, իր հերթին անբիոնին է նվիրել նյարդաբանության ժամանակակից գրականության մեծ խմբաքանակ: ԱՆ ԱԻԻ նյարդաբանության և նյարդավիրաբուժության ամբիոնի վարիչ Սամսոն Խաչատրյանը նշել է, որ նման  քննարկումները կրթական լուրջ միջոցառումներ են  նյարդաբանների համար և այսօր նպատակ է դրված առողջապահության այս բնագավառում հասնել լուրջ հաջողությունների:

 



Պրոֆեսոր Սկոնը նշել է, որ «էրեբունի» ԲԿ-ի հետ  համագործակցությունը սկսել է դեռևս 2011 թվականից և այդ համագործակցության արդյուքնում էլ բազմաթիվ  ծրագրեր են կյանքի կոչվել: Այժմ պրոֆեսորը սկսում է համագործակցությունը նաեւ ՀՀ ԱՆ ԱԱԻ նյարդաբանության ամբիոնի հետ: Սրանով որակական մեկ այլ մակարդակի վրա է դրվում աշխարահռչակ պրոֆեսորի հետ պետական մակարդակով համագործակցությունը: 

Միքայել Սկոնը  հանդիպել է նաեւ «Էրեբունի» ԲԿ հիմնադիր, պրոֆեսոր Հարություն Քուշկյանի հետ: Ամփոփելով անցած տարվա իրականացված ծրագրերը՝   պրոֆեսոր Սկոնը բարձր է գնահատել «Էրեբունի» ԲԿ պատրաստակամությունը նյարդաբանության և նյարդավիրաբուժության ոլորտի  զարգացման գործում եւ առաջարկել է կլինիկական գործունեությանը զուգահեռ խորացնել համագործակցությունը նաև կրթական մակարդակում:

 



Պրոֆեսորը նաև գոհունակություն է հայտնել «Էրեբունի» ԲԿ-ում կաթվածի  բուժման պետական ծրագրի վերաբերյալ, նշելով, որ ծրագրի նման դրական արդյուքնենրի չէր սպասում նույնիսկ ինքը: Նա նշել է, որ առողջապահության նախարարության վարած ճիշտ քաղաքականության, կաթվածի կենտրոնների հնարավորությունների և բժիշկների բարձր որակավորման շնորհիվ այսօր կարելի է ասել, որ ծրագիրը Հայաստանում կայացած է:

Սկզբնաղբյուր. erebunimed.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ